Kuhlerfrostschutz KFS 2000 G11
Արտիկուլ՝ 8845, Ծավալ՝ 5 լ․
Kuhlerfrostschutz KFS 2000 G11
Արտիկուլ՝ 8845, Ծավալ՝ 5 լ․
G11 դասի հակասառիչ կոնցենտրատ, որը համապատասխանում է բոլոր շարժիչների հովացման համակարգերի (ինչպես ալյումինե այնպեսել թույլ համաձուլվածքների շարժիչների համար) և ռադիատորների համար:
Նկարագրություն
Նախատեսված է շարժիչների բոլոր տեսակների և ռադիատորների համար: Արդյունավետորեն պաշտպանում է սառեցումից, գերտաքացումից և կոռոզիայից: Օպտիմալ տարբերակ է չուգունե մխոցային գլանների բլոկով շարժիչների համար:
Kuhlerfrostschutz KFS 11-ը էթիլեն գլիկոլի և առաջին դասի հիբրիդային հավելումների հիմքով անտիֆրիզ է:Ապահովում է գերազանց պաշտպանություն սառեցումից, ժանգից նաև գերտաքացումից: Ամբողջ տարի կանոնավոր կիրառման և ջրի հետ խառնելու դեպքում, ապահովում է ավտոմեքենայի հովացման համակարգի հուսալի պաշտպանությունը:Ձևավորում է կոռոզիայից արդյունավետորեն պաշտպանող մակերեսային շերտ:
- Կանխարգելում է հովացման համակարգի սառեցումը:
- Օպտիմալ պաշտպանություն կոռոզիայից:
- Գերազանց պաշտպանություն գերտաքացումից:
- Կանխարգելում է ավտոմեքենայի անսարքությունները:
- Օժտված է գերազանց յուղման հատկություններով:
- Պահպանում է հովացման համակարգի պոմպի հերմետիկությունը:
- Ունի կապույտ գույն:
Kuhlerfrostschutz KFS 11-ի օգտագործումը թույլ է տալիս հուսալիորեն շահագործել ավտոմեքենաներն ու մոտոցիկլները, շրջակա միջավայրի ջերմաստիճանային լայն միջակայքում:
Մինչև հովացման համակարգ լցնելը, խորհուրդ է տրվում լվանալ համակարգը Kuhler-Reiniger-ի միջոցով:
Անտիֆրիզը անհրաժեշտ է խառնել թորած ջրի հետ, փաթեթավորման վրա նշված հարաբերությամբ: Այս տեսակ անտիֆրիզը խորհուրդ է տրվում փոխարինել 2 տարվա ընթացում 1 անգամ, եթե արտադրող ընկերությունը չի նշում այլ պայմաններ: Կախված ջերմաստիճանային պայմաններից, ջրի հետ պետք է խառնել ՝
- 1:0,6 / -50 °C
- 1:1 / -40 °C
- 1:1,5 / -27 °C
- 1:2 / -20 °C հարաբերություններով:
Արտիկուլ | Տարողությունը |
---|---|
8844 | 1 լ․ |
8845 | 5 լ․ |