Մեր մասին

"ԷԼ ԷՄ ՕՅԼ" ՍՊԸ-ն LIQUI MOLY գերմանական ընկերության պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում, որը հիմանդրվել է 2003թ-ի օգոստոսին: Ընկերությունն իրականացնում է ավտոյուղերի, հավելանյութերի, ավտոխնամքի պարագաների վաճառք: 

Image result for liqui moly car

"ԷԼ ԷՄ ՕՅԼ" ՍՊԸ-ն իր գործունեությունը ծավալում է Երևանում, Հայաստանի մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ իրականացնելով մեծածախ և մանրածախ վաճառք: Ընկերությունն ունի նաև պաշտոնական գործընկերներ, որտեղ մեր հաճախորդները կարող են ստանալ բարձրորակ սպասարկում, յուղի փոխում և մեր մասնագետների կողմից խորհրդատվություն:

Իր գործունեության ընթացքում ընկերությունը հայաստանյան ավտոյուղերի շուկայում ձեռք է բերել որակի չափանիշներն ապահովող ընկերության համբավ:

Liqui Moly-ն եվրոպական խոշորագույն առաջատար ընկերություններից մեկն է ավտոյուղերի և հավելանյութերի արտադրության մեջ: Ընկերությունը դարձել է միջազգային չափորոշիչներին համապատասխան ընկերություն: Ավելի քան 100 երկրում կարող եք գտնել Liqui Moly-ի ապրանքները: Գերմանիայում ավտոյուղերի և հավելանյութերի շուկայի գրեթե 50% պատկանում է Liqui Moly-ի ընկերությանը: 

 

Liqui Moly-ն ապահովում է Ձեր մեքենայի շարժիչի երկարակեցությունը!