Ընկերության պատմությունը

Մի անգամ հետպատերազմյան շրջանում ԱՄՆ բանակի խանութներից մեկում, որը տեղակայված էր Գերմանիայում Հանս Հենլը հայտնաբերեց անագե մի շիշ, որը լցված էր շարժիչի յուղին ավելացնելու համար նախատեսված հատուկ հեղուկ խառնուրդով: Այն վաճառվում էր այդ ժամանակ դեռ անհայտ «Liqui Мoly» ապրանքանշի ներքո: Խառնուրդը պիտի պաշտպաներ տեխնիկայի շարժիչը խափանումներից յուղի հանկարծակի կորստի դեպքում և պարունակում էր մոլիբդենի դիսուլֆիդ (MoS2- մուգ մոխրագույն դիսպերսիոն փոշի), որն էլ արտադրանքին տալիս էր պաշտպանիչ քսայուղի զարմանալի հատկություններ: Հենց այդ հատկություններն էին ապահովում ամերիկյան ինքնաթիռների շարժիչների լրացուցիչ պաշտպանությունը յուղի բաքի վնասման և շարժիչի յուղի արտահոսքի դեպքում: Մոլիբդենի դիսուլֆիդի հավելանյութը պաշտպանում էր շարժիչի դետալները լրացուցիչ ժամանակ տալով օդաչուներին վնասված ինքնաթիռը բարեհաջող իջեցնելու համար:

1955 թվին Հանս Հենլը ձեռք է բերում «Liqui Мoly» ապրանքանիշի իրավունքը և մոլիբդենի դիսուլֆիդի հիքով հավելանյութի արտոնագիրը: 1957 թվի մարտի 31-ին Հանս Հենլը հիմնում է «Liqui Moly GmbH» ընկերությունը, որը մեկ տարի անց հիմնավորվեց գերմանական Ուլմ քաղաքի կենտրոնում, Օլգաստրասե (Olgastrasse) փողոցում: Հենց այստեղ էլ սկսվեց ընկերության առաջին արտադրատեսակի՝ շարժիչի յուղի հավելանյութի (Oil-Additiv) պատմությունը, որն այն ժամանակ նշանակվեց «Kfz-1» հապավումով: Սկզբնական տարիներին մոլիբդենի դիսուլֆիդը հանդիսանում էր ընկերության բոլոր արտադրատեսակների՝ Kfz-1(շարժիչի յուղի հավելում), Kfz-2 (փոխանցման տուփի յուղի հավելում), Kfz-3 (ունիվերսալ քսուկ) և Kfz-4 (մոնտաժային յուղ), բաղկացուցիչ մասը: Հենց այս չորս արտադրանքներն էլ կազմում էին առաջին արտադրական ծրագիրը: Նույնիսկ հիմա մոլիբդենի դիսուլֆիդի հիմքով արտադրատեսակները կարևոր տեղ են զբաղեցնում ընկերության արտադրանքի տեսականիում:

 

70-ականերին այս ծրագիրը համալրվեց ապրանքների նոր խմբերով՝ ավտոմեքենայի սրահի անվտանգության գոտիներ և մանկական նստատեղեր, իսկ 1973 թվին ծրագիրը համալրվեց վառելիքի հավելանյութերով: Արտադրանքների այս համադրությունը բարեհաջող ծառայում էր 70-ականների բոլոր տարիների ընթացքում և դարձավ ընկերության բիզնեսի հիմքը նրան բերոլով Գերմանիայի հավելանյութերի շուկայում առաջին տեղը, որն ընկերությունը մինչ այժմ վստահ պահպանում է: Հետևելով ավանդույթին «Liqui Мoly» առաջին շարժիչի յուղի հավելումները, որոնք թողարկվում էին մածուցիկության չորս կարգով, իրենց բաղադրության մեջ ունեին մոլիբդենի դիսուֆիդ, որն ապահովում է հուսալի պաշտպանություն մաշվածությունից: 

Ժամանակի ընթացքում փոխվեց նաև ֆիրմային լոգոտիպի արտաքին տեսքը.Սովորական «LM» տառամիացությունից վերածվեց «LM Liqui Moly» երկտող գրության: Միաժամանակ փոխվել է նաև լոգոտիպի գույնը. Միագույնից այն դարձել է կապույտ-կարմիր-սպիտակ:

70-ականներին ընկերությունը առաջին մեծ քայլերն է անում գովազդում կազմակերպելով առաջին գովազդային ակցիաները, որոնք այն ժամանակ դարձան սենսացիոն և հիշվում են նույնիսկ այսօր: Ֆոլկսվագեն կոնցեռնի երկու «ժուկ» (VW-Kaefer) պտույտ են գործու Գերմանիայի ամենամեծ Բոդենսե լճի շուրջ յուղման համակարգում ունենալով միայն մոլիբդենի դիսուլֆադով հավելանյութ (MoS2-Oeladditiv): Դա դարձավ «Liqui Moly»-ի արտադրանքների որակի հոյակապ ապացույց և մեծ տարածում գտավ ԶԼՄ-ներում: Դրանից հետո «Liqui Moly» ապրանքանիշն ու ապրանքը սկսեցին անընդհատ երևալ ինչպես ավտոսպորտում, այնպես էլ մոտոսպորտում:

Հենց 70-ական թվականներին սկսվեց ապրանքի ճանաչումը արտասահմանում. Վենգրիան, նախկին Հարավսլավիան,

Ավստրիան և Շվեցարիան առաջին երկրներն էին, որտեղ սկսեցին վաճառվել «Liqui Moly» հավելանյութերը: Նաև իրականացվեցին առաջին մատակարարումները օվկիանոսից այն կողմ գտնվող երկրներ՝ Չիլի, Արգենտինա:

Հերթական հաջողությունը գրանցվեց 70-ականների վերջին շարժիչի յուղերի բիզնես մուտք գործելով: Այսօր, գրագետ աշխատանքի շնորհիվ, ընկերությունը հանդիսանում է այդ ոլորտի առաջատարներից մեկը և ունի բոլոր տեսակի ավտոմեքենաների համար շարժիչի յուղերի ամենաամբողջական ծրագրերից մեկը:

Ընկերության համար հատկապես նշանակալից դարձավ 1978 թվականը: Հենց այդ թվին ընկերությունը սկսեց արտադրել հավելանյութերը սեփական գործարանում: Այդ պատճառով էլ կատարվեց ընկերության վերջին տեղափոխությունը Ուլմ քաղաքի արդյունաբերական գոտի՝ Ուլմ-Լեռ թաղամաս, որտեղ հիմա գտնվում է ընկերության գործարանը:

Տարիների հետ մեկտեղ անընդհատ ընդլայնվում էր արտադրանքի տեսականին, հայտնվում էին ապրանքի նոր խմբեր՝ ավտոմեքենայի խնամքի և վերանորոգման արտադրանքներ, տարատեսակ քսուկներ, մածուկներ և այլն: Այնուհետև հաջորդեցին արդատրանքի նոր շարքեր՝ լաքի խնամքի միջոցներ, պլաստիկի խնամքի միջոցներ, ինչպես նաև այգեգործության տեխնիկայի, մոտոցիլկլետների, հեծանիվի և նույնիսկ զենքի  համար արտադրանքի ծրագրեր, որոնք արժանիորոն զբաղեցրին իրենց տեղը ընկերության տեսականու մեջ: Ժամանակի ընթացքում ավելացան արտադրանքների ևս մի քանի շարքեր՝ սոսինձներ, հերմետիկ նյութեր, ժանգոտումից պաշտպանող նյութեր և այլն: Արդյունքում ձևավորվեց սպասարկման համար պրոֆեսիոնալ արտադրանքների, ավտոմեքնաների, մոտոցիկլետների, մոտորանավակների և հեծանիվների խնամքի և վերանորոգման միջոցների ծրագրերի գծով ամբողջական տեսականի: «Բոլորը մի ձեռքից» աշխատանքի սկզբունքը մեծացրեց ընկերության ճանաչումը և շրջանառությունը: Միաժամանակ հարկավոր է նշել, որ բոլոր արտադրատեսակները մշակվել են ընկերության սեփական լաբորատորիայում մեքենաշինական ձեռնարկությունների հետ սերտ համագործակցության արդյունքում և բոլոր ուղղությունների համար առաջարկվում են անհարաժեշտ օժանդակ գործիքներ, սարքավորումներ և այլ աջակցություն:

1983 թվին ընկերությունը կայացնում է կարևոր որոշում գերմանական շուկայի վերաբերյալ: Այն սկսում է կանոնավոր մատակարարումներ իրականացնել շինանյութերի, տեխնիկայի և այլ սպառողական ապրանքների խոշոր խանութներ: Այս կերպ «Liqui Moly»-ի արտադրանքը հնարավոր դարձավ գտնել Գերմանիայի բոլոր հայտին առևտրի ցանցերի վաճառակետերում: Այդ նույն թվին ընկերության հիմնադիր Հանս Հենլը ընկերության ղեկավարումը հանձնում է իր որդուն՝ Ռոդոլֆին, ով ղեկավարում է ընկերությունը մինչև 1993 թիվը: Ավելի ուշ նրան փոխարինում է  Յոհանսոն Հենլ և Էռնստ Պրոստ դուետը:

Ընկերության հաջորդ քայլը եղավ սպասարկման կետերին շարժիչի յուղը փոխելու համար անվճար սարքավորումների տրամադրումը կանոնավոր գնումների պայմանով: Այսպիսով գործի դրվեց «Ավտոսպասարկման կետեր» ծրագիրը, որը լրացուցիչ ամրապնդեց ընկերության դիրքը շարժիչի յուղերի շուկայում:

1987 թիվը դարձավ բացառիկ դիզայնով շարժիչի յուղի ֆիրմային կոնեստրի ստեղծման տարի, որը հաջողությամբ ծառայում է մինչ այսօր: Դրա ի հայտ գալը որոշեց շարժիչի յուղերի շուկայում խոշոր մրցակիցների լուրջ վերաբերմունքը ընկերության նկատմամբ: Ընկերության ողջ գրոծունեության ընթացքում մնալով առաջինը  ավտոքիմիայի և հավելանյութերի գերմանական շուկայում ընկերությունը աստիճանաբար ճանաչում ձեռք բերեց նաև շարժիչի յուղերի շուկայում:

Երկար տարիներ ընկերությունը եղել է ավտո և մոտո սպորտի հովանվոր: Օրինակ 1989թ-ին ընկերությունը հովանավորում էր «Ֆորմուլա 1» դասի AGS թիմը: 

1990 թվին էռնստ Պրոսի՝ որպես ընկերության մարկետինգի և իրացման ղեկավար ընկերություն գալով տեղի ունեցան գլոբալ փոփոխություններ: Քանի որ էքսկլյուզիվ ընկերությունների հետ աշխատանքը մրցունակության աճի պայմաններում խանգարում էր ընկերության մեծածախ վաճառքների ընդլայնմանը, ուստի բոլոր էքսկլյուզիվ պայմանագրերը չեղարկվեցին և դրանով իսկ ստեղծվեցին պայմաններ  այլ կապերի հաստատման և իրացման գծով նոր գործընկերների հետ աշխատելու համար: Այս վճռական քայլը պարգևատրվեց չլսված հաջողությամբ և շրջանառության աճով: Բայց ամենակարևորը մենաշնորհային հաճախորդներից վտանգավոր կախվածության վերացումն էր, որոնք խանգարում էին ընկերության զարգացմանը: Այդ տարիներին էլ ընկերության լոգոն ենթարկվեց հերթական փոփոխության. «LM Liqui Moly» բարդ տեքստի փոխարեն լոգոտիպում հայտնվեց  «Liqui Moly» պարզ և հստակ գրությունը:

90-ականների երկրորդ կեսին ընկերության համար բացվեցին զարգացման նոր հեռանկարներ: Եթե դրանից առաջ հնարավոր էր զարգանալ միայն արևմուտքի ուղղությամբ (Եվրոպա,Ամերիկա), ապա Խորհրդային Միության փլուզումից և նախկին Սոցիալիստական բլոկի տարածքում նոր անկախ պետությունների ի հայտ գալուց հետո շուկան սկսեց զգալիորեն վերափոխվել: Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, իսկ դրանց հետևից նաև այնպիսի ասիական երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան, Թայվանը, Սինգապուրը կազմեցին համաշխարհային շուկայի նոր հարթակ: 1997 թվին «Liqui Moly» ապրանքանիշը պաշտոնապես մուտք գործեց Ռուսաստան:

1998 թվին Էռնստ Պրոստը գնելով բոլոր բաժնետոմսերը, դրձավ LIQUI MOLY ընկերության միակ սեփականատերը: Էռնստ Պրոստի ղեկավար դարռնալուց հետո որակյալ սպասարկումը և հաճախորդների գոհունակությունը ավելի, քան երբևէ դարձան ընկերության մարկետինգային առաջնահերթ խնդիրը:

Ընկերությունում հայտնվեցին գովազդային և ինֆորմացիոն մեծաքանակ նյութեր, որոնք ուղղակիորեն նպաստում էին LIQUI MOLY ապրանքանիշի ճանաչման բարձրացմանը՝ բուկլետներ, կատալոգներ, հուշանվերներ:  LIQUI MOLY ապրանքանիշը կարելի է տեսնել տարբեր ցուցահանդեսներում և միջոցառումներում, ինչպես նաև ԶԼՄ-ների գովազդներում:

Արտադրանքի վաճառքի բարձր մակարդակը պահպանվում է բազմաթիվ մարկետինգային միջոցառումների շնորհիվ, որոնք նշանակալից հաջողություն են ապահովում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ընկերությունն աջակցում է ոչ միայն ավտո և մոտո սպորտի տարբեր միջոցառումներին, այլև սպորտի այլ տեսակների հետ կապված միջոցառումներին՝ ջրայի Ֆորմուլա 1, ֆուտբոլ, հոկեյ, բասկետբոլ, վոլեիբոլ, մեծ թեննիս, դահուկասպոր, սպորտային հրաձգություն  և այլն: Իհարկե ամենամեծ նվաճումը եղավ «ֆորմուլա 1» մրցավազքում Jordan թիմին աջակցելը:

2002 թվին տեղի ունեցավ լոգոտիպի վերջին փոփոխությունը:Նոր լոգոտիպը դարձավ ավելի հստակ և սոլիդ:

2000-ականների ամենասկզբներին ընկերության տեսականիում հայտնվեց շարժիչի յուղերի նոր շարք: Դա MOLYGEN ֆիրմային յուղերի  հեղափոխական շարքն է, որին 2013 թվին փոխարինելու է գալու դրա նոր՝ MOLYGEN NG սերունդը, ինչպես նաև TopTec և Azia -America մասնագիտացված յուղերի նոր շարքը: Մեծացավ փոխանցման տուփի յուղերի տեսականին, ի հայտ եկավ մասնագիտացված փոխանցման տուփի յուղերի TopTec շարքը: Աստիճանաբար փոխվեց ավտոքիմիայի և ավտոկոսմետիկայի արտադրանքների շարքերի դիզայնը: Այժմ ամբողջ ավտոկոսմետիկան ունի դեղնանարնջագույն գամմա, իսկ ավտոքիմիայի տարրաների վրա հայտնվում են ուղղությունը նկարագրող պատկերներ: Իսկ 2012 թվին սկսվեց շարժիչի յուղերի շարքերի փոփոխությունը, որի արդյունքում ավելի հեշտ դարձավ դրանց բազմազանության մեջ կոմնորոշվելը: 2013 թվի ներկայացվեց մոտոցիկլետային նոր ծրագիր, որը զգագալիորեն վերամշակվել էր և ընդլայնվել: 2014 թվականին ընկերությունը մեծածավալ աշխատանքներ տարավ արտադրության արդիականացման ուղղությամբ, զգալիորեն մեծացնելով արտադրողականությունը: 2016-ին տեղի ունեցավ մոտորանավակների ծրագրի թարմացում և ավտոկոսմետիկայի դիզայնի վերափոխում:

2017թվին ընկերությունը նշեց իր 60-րդ հոբելյանական տարելիցը, վաճառքի նոր ռեկորդներ սահմանելով և լավագույն բրենդի կարգավիճակի 7 ամյակը նշելով:

Վերջին տարիներին LIQUI MOLY-ին դառնում է մոլորակի խոշորագույն սպորտային իրատարձությունների նշանակալից մասնակիցը: 2017 թվականից բրենդը հանդիսանում է հոկեյի աշխարհի առաջնության պաշտոնական հովանավորը: Ինչպես նաև ընկերության լոգոտիպը կարելի է տեսնել բիատլոնի, դահուկասպորտի, լեռնադահուկային սպորտի, դահուկացատկերի և այլ հանրաճանաչ ձմեռային սպորտաձևերի գլխավոր մեկնարկների ժամանակ: 2018 թվականի սեպտեմբերին Chicago Bulls աշխարի ամենաճանաչված բասկետբոլային ակումբը և LIQUI MOLY ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում ընկերության լոգոտիպը հայտնվեց NBA ակումբի  սեփական արենայում: 2019 թվից LIQUI MOLY-ին դարձավ Ֆորմուլա 1-ի թագավորական ավտոմրցավազքի պաշտոնական հովանավորը: 

Այսօր ընկերությունը ներկայացված է աշխարհի ավելի քան 130 երկրներում: Արտահանման բաժինը կազմում է ընկերության շրջանառության 50%-ից ավելին: Տարեց տարի մեծանում է արտասահմանյան գործընկերների թիվը, որոնք ակտիվորեն զբաղվում են արտադրանքի իրացմամբ իրենց երկրներում, ինչպես նաև բրենդի միջազգային ճանաչումը: Հենց դրա շնորհիվ է LIQUI MOLY-ին տասը տարի շարունակ ստանում «Գերմանիայի լավագույն բրենդ» կոչումը (Գերմանիայի լավագուն հրատարակչությունների՝ Auto Bild, Auto Zeitung, Auto Motor und Sport и Motor Klassik հարցման համապատասխան): Ինչպես նաև 2019 թվականին LIQUI MOLY-ին առաջին անգամ արժանացավ մոտոցիկլետների մասին եվրոպական ամենահանրաճանաչ «Motorrad» ամսագրի ընթերցողների կողմից շնորհվող մրցանակին: