Diesel Synthoil 5W-40
Արտիկուլ՝ 1927, Ծավալ՝ 5 լ․
Diesel Synthoil 5W-40
Արտիկուլ՝ 1927, Ծավալ՝ 5 լ․
Լիովին սինթետիկ, ցածր մածուցիկությամբ շարժիչի յուղ, որը նախատեսված է դիզելային շարժիչների համար:
Նկարագրություն
100% սինթետիկ պոլիալֆաօլեֆինի(ПАО) հիմքով յուղ API և ACEA միջազգային դասակարգման պահանջներով դիզելային շարժիչների համար:Հավելանյութերի փաթեթի հատուկ բանաձևը վերացնում է ցածրորակ դիզելային վառելիքի օգտագործման հետևանքները:
Բազային յուղերի նորագույն ամբողջովին սինթետիկ բաղադրիչների և հավելանյութերի ստեղծման ոլորտում կիրառվող հատուկ տեխնոլոգիաների օգտագործումը երաշխավորում է յուղի ցածր մածուցիկությունը ցածր ջերմաստիճանային պայմաններում, յուղային շերտի բարձր հուսալիությունը:Synthoil շարքի յուղերը կանխարգելում են շարժիչում նստվածքների առաջացմանը, նվազեցնում են շփումը և հուսալի պաշտպանում են մաշվածությունից:
- Ցածր ջերմաստիճանային պայմաններում յուղի արագ մատակարարում շարժիչի բոլոր դետալներին:
- Օպտիմալ է բարձր ծանրաբեռնվածություն ունեցող առանց մրի ֆիլտրի դիզելային շարժիչների համար:
- Յուղման գերազանց հատկություններ:
- Հիանալի ջերմաթթվային ստաբիլություն և կայունություն հնեցման (ծերացման) դեմ:
- Շարժիչի օպտիմալ մաքրություն:
- Բարձրակարգ կայունություն բարձր ջերմաստիճանային պայմաններում:
- Փորձարկված և համատեղելի է կատալիզատորների և տուրբո մակափչումով (турбонаддув) շարժիչների հետ:
- Յուղի նվազագույն սպառում:
Շնորհիվ Synthoil-ի 100% սինթետիկ հիմքին, յուղի կիրառումը երաշխավորում է պաշտպանիչ հատկանիշների կայունություն նույնիսկ ջերմաստիճանային տատանումների, անորակ վառելիքի օգտագործման և յուղի փոխարինման ժամկետն անցնելու դեպքում:
Synthoil 5W-40 յուղը հատուկ հարմարեցված է դիզելային շարժիչների համար:
Խորհուրդ չի տրվում խառնել ստադարտ յուղերի հետ:
-API: CF
-ACEA: B4
-BMW: Longlife-98
-MB: 229.3
-VW: 505 00
Արտիկուլ | Տարողությունը |
---|---|
1926 | 1 լ․ |
1927 | 5 լ․ |