Schrauben-Sicherung mittelfest

Արտիկուլ՝ 7653, Ծավալ՝ 0.01 լ․

Schrauben-Sicherung mittelfest

Արտիկուլ՝ 7653, Ծավալ՝ 0.01 լ․

Պտուտակները ֆիքսելու համար նախատեսված միջոց:


Նկարագրություն

Հարմար է շարժիչի, փոխանցման տուփի, մոտոցիկլետների, էլեկտրասարքավորումների և արդյունաբերական տեխնիկայի միացությունների համար: Schrauben-Sicherung mittelfest կապույտ մետակրիլային էսթերների հիմքով է: Ֆիքսվում է անօդ բարակ ճեղքվածքներում: Ֆիքսացիայի արագությունը կախված է մշակման ենթակա մակերեսի նյութից: Գալվանական ծածկույթները դանդաղեցնում են ամրացումը, ֆոսֆատացումը, ընդհակառակը, արագացնում է: 

Դիմակայում է քիմիական նյութերի ազդեցությանը և ցնցումներին: Մաքուր պողպատի վրա ամբողջապես կարծրացման ժամանակը ՝ մոտ 12 ժամ , պոլիմերացման մեկնարկի ժամանակը `10-15 րոպե:

  • Դիմակայում է բարձր ցնցումներին:
  • Օգտագործման լայն ջերմաստիճանային միջակայք (-55°С մինչև +150°С):
  • Արագ կարծրացում:
  • Կարելի է կիրառել յուղոտ մակերեսներին:
  • Կանխում է թուլացումները:
  • Պաշտպանում է կոռոզիայից:

Կանխարգելում է ցնումների հետևանքով միացությունների ինքնալուծարումը, նպաստում է հուսալի աշխատանքին և կանխում վթարները:

Նյութի կիրառումից հետո անհրաժեշտ է սպասել 12 ժամ:Պահպանման ժամկետը 12 ամիս:Պահել դրական ջերմաստիճանում:

Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։