Bremsenführungsstiftefett

Արտիկուլ՝ 39022, Ծավալ՝ 0.005 լ․

Bremsenführungsstiftefett

Արտիկուլ՝ 39022, Ծավալ՝ 0.005 լ․

Արգելակման համակարգի քսուք


Նկարագրություն

Սինթետիկ բաղադրիչների հիմքով քսուք:
Նախատեսված է սուփորտների ուղորդիչների և դրանց փոշանոթների սպասարկման համար:
Կանխարգելում է արգելակային մեխանիզմների սուփորտների խաթարումները:

  • Հեշտ կիրառելի է:
  • Ունի բարձր ջերմադիմացկունություն (մինչև 250 °С):
  • Չի առաջացնում կոռոզիա:
  • Չի պարունակում մետաղական օճառներ և ճարպաթթուներ:
  • Ընդհանուր առմամբ բարձրացնում է արգելակման համակարգի աշխատանքի հուսալիությունը:
  • Հարմար է ABS արգելակման համակարգերի համար:


Bremsenführungsstiftefett սինթետիկ քսուքի օգտագործումը, թույլ է տալիս հեշտությամբ և մինիմալ ծախսերով լուծել արգելակների ճռճռոցի խնդիրը:

Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ մաքրել մակերևույթը կեղտերից (ավտոարտադրողի սահմանած պահանջներին համապատասխան), ապա յուղազերծել Schnell-Reiniger (հղում 1900) օգնությամբ:
Նյութի գոլորշիացումից հետո մաքրված մակերևույթները պատել սինթետիկ քսուքով:

Կիրառելի չէ արգելակային բարձիկների և սկավառակների աշխատանքային մակերեսների համար:

Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։