Mehrzweckfett

Արտիկուլ՝ 7562, Ծավալ՝ 0.4 լ․

Mehrzweckfett

Արտիկուլ՝ 7562, Ծավալ՝ 0.4 լ․

Ունիվերսալ լիթիումային քսուք


Նկարագրություն

NLGI երկրորդ դասին պատկանող դեղնաշագանակագույն կոնսիստենտ քսուք՝ նախատեսված ավտոմեքենաների, գործիքների, մեխանիզմների, գյուղատեխնիկայի, ինչպես նաև արդյունաբերական սարքավորումների դետալների առաջնային և կանոնավոր մշակման համար (օրինակ՝ գլանաձև առանցքակալների, նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատող, ինչպես նաև միջին և բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատող կարդանային խաչուկների յուղման համար):

Կիրառման ջերմաստիճանային միջակայքը՝ -30°С-ից մինչև +125°С:Համապատասխանում է Գերմանական DIN 51502 К2К-30 արդյունաբերական ստանդարտին:

  • Ունիվերսալ կիրառում:
  • Երկարաժամկետ օգտագործում:
  • Լիթիումային հիմքով:
  • Դիմակայուն է տաք և սառը ջրով լվացումներին:
  • Կանխարգելում է ցնցումներն ու տատանումները:
  • Դիմակայում է ճնշմանը:
  • Կիրառվում է ջերմաստիճանային լայն միջակայքում:

Mehrzweckfett քսուքի օգտագործումը բարձր մակարդակի վրա է պահպանում  հանգույցների և մեխանիզմների աշխատունակությունը:

Օգտագործելուց առաջ մանրակրկիտ մաքրել դետալները կեղտից, ժանգից և հին քսուքից, այնուհետև չորացնել:
Կիրառել անհրաժեշտ քանակությամբ՝ հեռացնելով ավելցուկը:

Արտիկուլ Տարողությունը
Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։