Silicon-Dichtmasse schwarz
Արտիկուլ՝ 6177, Ծավալ՝ 0.08 լ․
Silicon-Dichtmasse schwarz
Արտիկուլ՝ 6177, Ծավալ՝ 0.08 լ․
Սիլիկոնի հիմքով սև հերմետիկ
Նկարագրություն
Silicon-Dichtmasse schwarz-ը սիլիկոնային հերմետիկ է, որը դիմակայում է յուղերին, վառելիքներին, հակասառիչներիին (անտիֆրիզ), ջրին, թթուներին և ալկալիներին ( щёлоч):
Օգտագործվում է ամենատարբեր նյութերի (մետաղ, պլաստիկ, ապակի, ֆոսֆոր, փայտ և այլն) մշակվող հատվածը ամրապնդելու և լոկալիզացնելու նպատակով:
Կիրառելի է շարժիչի վերանորոգման համար ( ամենատարբեր միացությունների ՝ փականի կափարիչի միակցման, ջրի պոմպի հերմետիզացման), մեքենաների լուսարձակների հերմետիզացման և վերանորոգման, խողովակներում արտահոսքերի վերացման և այլ նմանատիպ աշխատանքների համար:Կարող է օգտագործվել որպես ունիվերսալ հերմետիկ միջոց եվրոպական շուկայի մեքենաների համար:
Օդի խոնավության ազդեցությունից դառնում է խիտ և առաձգական (էլաստիկ):
Մակերևույթին շերտի առաջացման համար նախատեսված ժամանակը՝ 6 րոպե:
Ամբողջովին ամրապնդում՝ 8 ժամ:
Կիրառման ջերմաստիճանային միջակայքը՝ -65 °С մինչև +260 °С (կարճաժամկետ մինչև +315 °С ):
Մաքսիմալ ամրության ցուցանիշ - 2,9 ՄՊա,( твердость по Шору: 28), մաքսիմալ երկարացում ՝ ~ 500%:
- Դիմակայում է բարձր ճնշումներին և տատանումներին:
- Շատ էլաստիկ է:
- Դիմակայում է բարձր ջերմաստիճանային պայմաններին:
- Կիրառման լայն սպեկտր:
- Կիրառելի է նաև ուղղահայաց մակերեսների վրա:
- Բարձր դիմադրություն քիմիական նյութերի ազդեցություններին:
Մշակվող մակերևույթները պետք է լինեն մաքուր և յուղազերծված:Հերմետիկը կիրառվում է հավասարաչափ և անմիջապես միացնում մակերեսները:
Օգտագործելուց հետո փակել պաշտպանիչ գլխիկով:
Ոչ բավարար կպչունություն ունեն PP, PE, Teflon և բիտումի մակերեսները:Նման դեպքում՝ կիրառելուց առաջ, խորհուրդ է տրվում ստուգել համատեղելիությունը: Պահել +5°С -ից +15°С ջերմաստիճանային պայմաններում: