Silicon-Dichtmasse schwarz

Արտիկուլ՝ 6177, Ծավալ՝ 0.08 լ․

Silicon-Dichtmasse schwarz

Արտիկուլ՝ 6177, Ծավալ՝ 0.08 լ․

Սիլիկոնի հիմքով սև հերմետիկ


Նկարագրություն

Silicon-Dichtmasse schwarz-ը սիլիկոնային հերմետիկ է, որը դիմակայում է յուղերին, վառելիքներին, հակասառիչներիին (անտիֆրիզ), ջրին, թթուներին և ալկալիներին ( щёлоч):

Օգտագործվում է ամենատարբեր նյութերի (մետաղ, պլաստիկ, ապակի, ֆոսֆոր, փայտ և այլն) մշակվող հատվածը ամրապնդելու և լոկալիզացնելու նպատակով:

Կիրառելի է շարժիչի վերանորոգման համար ( ամենատարբեր միացությունների ՝ փականի կափարիչի միակցման, ջրի պոմպի հերմետիզացման), մեքենաների լուսարձակների հերմետիզացման և վերանորոգման, խողովակներում արտահոսքերի վերացման և այլ նմանատիպ աշխատանքների համար:Կարող է օգտագործվել որպես ունիվերսալ հերմետիկ միջոց եվրոպական շուկայի մեքենաների համար:

Օդի խոնավության ազդեցությունից դառնում է խիտ և առաձգական (էլաստիկ):

Մակերևույթին շերտի առաջացման համար նախատեսված ժամանակը՝ 6 րոպե:

Ամբողջովին ամրապնդում՝ 8 ժամ: 

Կիրառման ջերմաստիճանային միջակայքը՝ -65 °С մինչև +260 °С (կարճաժամկետ մինչև  +315 °С ):

Մաքսիմալ ամրության ցուցանիշ - 2,9 ՄՊա,( твердость по Шору: 28), մաքսիմալ երկարացում ՝ ~ 500%:

 

  • Դիմակայում է բարձր ճնշումներին և տատանումներին:
  • Շատ էլաստիկ է:
  • Դիմակայում է բարձր ջերմաստիճանային պայմաններին:
  • Կիրառման լայն սպեկտր:
  • Կիրառելի է նաև ուղղահայաց մակերեսների վրա:
  • Բարձր դիմադրություն քիմիական նյութերի ազդեցություններին:

Մշակվող մակերևույթները պետք է լինեն մաքուր և յուղազերծված:Հերմետիկը կիրառվում է հավասարաչափ և անմիջապես միացնում մակերեսները:

Օգտագործելուց հետո փակել պաշտպանիչ գլխիկով:

Ոչ բավարար կպչունություն ունեն PP, PE, Teflon և բիտումի մակերեսները:Նման դեպքում՝ կիրառելուց առաջ, խորհուրդ է տրվում ստուգել համատեղելիությունը: Պահել +5°С -ից  +15°С ջերմաստիճանային պայմաններում:

Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։