Kupfer-Paste

Արտիկուլ՝ 7579, Ծավալ՝ 0.1 լ․

Kupfer-Paste

Արտիկուլ՝ 7579, Ծավալ՝ 0.1 լ․

Պղնձի հիմքով բարձրորակ քսուք


Նկարագրություն

Խորհուրդ է տրվում մեծ ծանրաբեռնվածությամբ պտուտակների և խրոցակների միացումների պաշտպանության և յուղման համար: Օրինակ` արգելակային բարձիկների հակառակ կողմի, կայծամոմերի, արտանետման համակարգի դետալների և միացությունների, որոնք աշխատում են բարձր ջերմաստիճանի  (մինչև 1100 oС) և ծանրաբեռնվածության տակ:

Վարդագույն-ոսկեգույն մածուկը պղնձի հիմքով է:

  • Օժտված է բարձր ջերմակայունությամբ:
  • Կպչուն է և դիմակայուն բարձր ծանրաբեռնվածության ազդեցություններին:
  • Դիմակայուն է տաք և սառը ջրով լվացումներին:
  • Հակազդում է տատանումների փոխանցմանը և ավելորդ ձայների առաջացմանը:
  • Ապահովում է շփման մակերեսների պաշտպանությունը կոռոզիայից:
  • Դիմակայում է բարձր ճնշմանը:
  • Հուսալիորեն յուղում և առանձնացնում է միմյանց հետ շփում ունեցող դետալները:
  • Ունիվերսալ կիրառություն:

Kupfer-Paste քսուքի օգտագործումը զգալիորեն թեթևացնում է բարձր ջերմաստիճանի տակ աշխատող կոնստրուկտիվ էլեմենտների ապամոնտաժումը և նվազեցնում կոտրվածքների առաջացման ռիսկը:

Վրձինով, խոզանակով կամ կտորով տարածել մաքուր մակերևույթին:Կիրառման չափաբաժինը կախված է կիրառման մակերեսից:

Ներբեռնել Ամբողջական տեխնիկական նկարագրությունը PDF տարբերակով։