Cockpit-Pflege Vanille
Արտիկուլ՝ 7580, Ծավալ՝ 0.3 լ․

Cockpit-Pflege Vanille
Արտիկուլ՝ 7580, Ծավալ՝ 0.3 լ․
Պլաստիկ մակերևույթների խնամքի միջոց վանիլի հոտով
Նկարագրություն
Լայն կիրառություն ունեցող սփրեյ, բազմապիսի տրանսպորտային միջոցների պլաստիկ մակերևույթների խնամքի և պաշտպանության համար: Կարող է օգտագործվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պլաստիկ դետալների համար:
Աերոզոլի բաղադրության մեջ գործող ակտիվ նյութերը փափկեցնում են աղտոտվածությունները, թույլ տալով արդյունավետ մաքրել մշակվող մակերևույթները:
Նյութի կազմի մեջ պարունակվող բաղադրությունները ստեղծում են բարակ, հակաստատիկ ծածկույթ, որը կանխարգելում է մշակված դետալների հետագա աղտոտումը:Սիլիկոնները թույլ են տալիս վերականգնել մակերեսի տեքստուրան, իսկ խամրած գույներին հաղորդել հագեցվածություն:
- Վերադարձնում է պլաստիկին իր նախնական տեսքը, փայլը և գույնը:
- Օժտված է անտիստատիկ հատկություններով:
- Կանխարգելում է կրկնակի աղտոտումը:
- Չի մաքրվում ջրի ազդեցությունից:
- Չեզոք է տարբեր կոմբինացված նյութերին:
- Չի թողնում հետքեր:
- Պաշտպանում է մաշվածությունից:
- Հաղորդում է նոր և թարմ տեսք մշակված մակերեսներին:
- Հեշտ և հարմարավետ կիրառում:
- Ապահովում է պլաստիկ մակերեսների երկարաժամկետ շահագործումը:
Տարածել մշակման ենթակա մակերևույթին բարակ շերտով և մաքրել փափուկ կտորով:Մշակման եղանակից կախված հնարավոր է ստանալ փայլուն կամ անփայլ մակերես:
Մակերեսը կլինի փայլուն, եթե նյութի կիրառումից հետո այն ինքնուրույն չորանա:Իսկ եթե կիրառումից հետո մշակվող մակերեսը մաքրել փափուկ կտորով, այն կլինի անփայլ:
Օգտագործման գործընթացի ժամանակ ապահովեք բավարար օդափոխություն:
Ուշադրություն! Չօգտագործել ղեկի և ոտնակների մշակման համար: