Diesel Partikelfilter Schutz
Արտիկուլ՝ 5148, Ծավալ՝ 0.25 լ․
Diesel Partikelfilter Schutz
Արտիկուլ՝ 5148, Ծավալ՝ 0.25 լ․
Դիզելի DPF ֆիլտրի մաքրման հավելանյութ:
Նկարագրություն
Բարձր արդյունավետությամբ դիզելային վառելիքի հավելանյութ, որը նվազեցնում է մրի ձևավորումը՝ հեշտացնելով արտանետող/մուր արտազատող ֆիլտրի(DPF) աշխատանքը և երկարեցնելով սպասարկման ժամկետը:
Քաղաքային ռեժիմում և փոքր տարածություններում շահագործվող դիզելային ավտոմեքենաները հաճախ հանդիպում են մուր արտազատող ֆիլտրի խցանման խնդրին: Հավելանյութի կանոնավոր օգտագործումն ապահովում է մուր արտազատող ֆիլտրի մաքրությունը՝ թույլ տալով խնայել ժամանակ և խուսափել ծախսատար վերանորոգումից: Այս հավելանյութի օգտագործումը նվազեցնում է գազերի արտանետումը:Տարրան նախատեսված է 2000 կմ վազքի համար:
Դեղին գույնի հեղուկը պարունակում է այրման կատալիզատորներ, որոնք արագացնում են մրի այրման գործընթացը և ֆիլտրի ինքնամաքրման սկզբնական ժամանակահատվածում նվազեցնում ջերմաստիճանը:
- Պաշտպանում է DPF ֆիլտրը:
- Նպաստում է DPF համակարգի վերականգմանը:
- Ապահովում է օպտիմալ այրում:
- Նվազեցնում է մրի գոյացումները:
Հավելանյութը պետք է ավելացնել լիցքավորելուց առաջ՝ 1 տարրան 75 լ դիզելային վառելիքին:
Խուսափել չափից մեծ դոզայից, ինչպես նաև Diesel Russ-Stop հավելանյութի հետ համատեղ օգտագործումից:
Չօգտագործել այն մեքենաների համար, որոնք վերականգնում են DPF ֆիլտրը քիմիական ակտիվ միջոցներով, ինչպիսիք են` Peugeot,Citroen և նման այլ մեքենաները: